Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարդը վեցերորդ զգայարան ունի

Մարդը վեցերորդ զգայարան ունի
04.07.2016 | 13:56

Կալիֆոռնիայի ինստիտուտի գիտաշխատողները վստահեցնում են՝ իրենք ապացույցներ ունեն, որ մարդը վեցերորդ զգայարան ունի: Որոշ ժամանակ առաջ գիտնականներին հաջողվել էր ապացուցել, որ թռչունները, շները, միջատներն ու անտառային մկները զգում են Երկրի մագնիսային դաշտը: Կենդանիներն իրենց այդ ունակությունն օգտագործում են շրջակա միջավայրում կողմնորոշվելու համար:


Գիտնականները բազմիցս փորձել են մարդու մոտ հայտնաբերել մագնիսական դաշտը զգալու ունակություն, բայց փորձերն ապարդյուն են եղել: Փորձը հաջողվել է գեոֆիզիկոս Ջո Կիրշվինքին: Նրա հետազոտությանը 24 մարդ է մասնակցել:

Վերջերս գիտնականը 900 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել ևս մի շարք հետազոտություններ անցկացնելու համար: Կա երկու հիպոթեզ: Առաջինը՝ Երկրի մագնիսական դաշտը առաջացնում է քվանտային ռեակցիաներ սպիտակուցներում, որոնք հայտնաբերվել են շների, թռչունների ու մարդկանց ցանցաթաղանթներում: Սակայն ինչպես են քվանտային ռեակցիաները կարողանում մագնիսական դաշտի տվյալները հասցնել ուղեղին, դեռ հասկանալի չէ: Ըստ երկրորդ հիպոթեզի, որոշակի կենդանի օրգանիզմներում կան հատուկ ռեցեպտորային բջիջներ, որոնք կրում են մագնետիտ միներալի փոքր մասնիկներ, որոնց հատկանիշներից է Երկրի մագնիսական դաշտով կողմնորոշվելու ունակությունը: Ջո Կիրշվինքը ապացուցել է, որ երբ մագնիսական դաշտը ժամացույցի սլաքին հակառակ է պտտվում, մարդկանց մոտ հայտնվում է ալֆա ալիքների ճնշում:

Դիտվել է՝ 4566

Մեկնաբանություններ